Ավետ Պողոսյանն ընտրվեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ |1lurer.am|

1lurer.am: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց՝ 66 կողմ ձայնով Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ: 

Բաբայանը հիշեցրեց՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել էր Պողոսյանի թեկնածությունը:

«ԱԺ 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 66-ը: Քվեատուփում առկա էր 66 քվեաթերթիկ: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Ավետ Պողոսյան՝ կողմ՝ 66, դեմ՝ 0»,- հայտնեց Նարեկ Բաբայանը: 

«Որոշումն ընդունվել է, պարո՛ն Պողոսյան, շնորհավորում ենք: Ի գործ»,- ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով