Ավելի քան 1500 մեծ բեռնատար է կուտակվել Լարսի անցակետում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ |armenpress.am|

armenpress.am: Ավելի քան 1 500 մեծ բեռնատար է կուտակվել Վերին Լարսում՝ Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ։

Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Հյուսիսային Օսիայի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից։

«Հերթում կա ավելի քան 1500 մեծ բեռնատար, ինչպես նաև ավելի քան 500 մարդատար ավտոմեքենա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակարպման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ ներկայում էլեկտրոնային հերթում կա ավելի քան 3 հազար բեռնատար։

Ճանապարհը մեծ բեռնատարների համար փակ է եղանակային պայմանների պատճառով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով