Ավան վարչական շրջանում համատարած պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները

Այս գիշեր՝ ժամը 23:30 – 00:30 միջակայքում, Ավան վարչական շրջանում համատարած և կազմակերպված ձևով պատռել են «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախընտրական պաստառները: Այս մասին հայտնում են կուսակցությունից։

«Այս խուլիգանությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ, ում կողմից էլ որ կազմակերպված լինի:

Կոչ ենք անում իրավապահ մարմիններին համապատասխան միջոցառումներ ձեռնարկել նման դեպքերը բացառելու, մեղավորներին պատժելու և նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակիցներին հավասար հնարավորություններ ապահովելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով