Ավազակային հարձակում՝ «ՀայՓոստ»-ի բաժանմունքի վրա |factor.am|

factor.am: ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը: «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։ «Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցեց ՔԿ խոսնակը։ Աբրահամյանը նաև ասաց, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։

ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը:

«ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ, այս մասին Factor.am-ին հայտնեց ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։

«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցեց ՔԿ խոսնակը։ Աբրահամյանը նաև ասաց, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով