Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է. ԵՄ դիվանագիտության ղեկավար |tert.am|

tert.am: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը X-ում աջակցել է Սիրիայում իշխանափոխությանը և հայտնել, որ պատրաստ է աշխատել երկրի և տարածաշրջանի բոլոր կառուցողական գործընկերների հետ։

«Ասադի բռնապետության ավարտը դրական և երկար սպասված իրադարձություն է: Դա նաև ցույց է տալիս Ասադի կողմնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի թուլությունը:

Մեր առաջնահերթությունը տարածաշրջանում անվտանգության ապահովումն է: Ես կաշխատեմ բոլոր կառուցողական գործընկերների հետ Սիրիայում և տարածաշրջանում»,- գրել է Կալլասը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով