Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում. Բագրատ սրբազան

«Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում», – ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ ի պատասխան հարցին, թե Մայր Աթոռը կմիանա շարժմանը Երևանում։

«Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը», – հավելեց սրբազանը։

Հիշեցնենք, օրեր շարունակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, Բագրատ Սրբազանը, ընդդիմադիր պատգամավորներ եւ այլ գործիչներ Տավուշի մարզում բնակիչների հետ իրականացնում էին ակցի՝ թույլ չտալու իրականացնել սահմանազատման գործընթացը։ Արդեն մայիսի 4-ին նրանք հայտարարեցին քայլերթ սկսելու եւ մայիսին 9-ին քայլերթով Երեւան հասնելու մասին։

Քայլերթի մասնակիցների թվում քաղաքական ուժեր են, արվեստի գործիչներ, 44-օրյա պատերազմի զոհերի հարազատներ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով