Ինչպես ավելի վաղ հայտնել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները այսօր Ֆրանսիայի հրապարակից քայլերթով շարժվեցի դեպի Բաղրամյան 26՝ ՀՀ նախագահի նստավայր, ապա դեպի Հանրապետության հրապարակում:
Նրանք հրապարակում են՝ Marriott Armenia Hotel-ի դիմաց, որտեղ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ու Freedom House միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ տեղի է ունենում «Ժողովրդավարության հայկական ֆորումը»:
Այս պահին ֆորումում ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ներկա են նաև Հայաստանում ԵՄ ու ԱՄՆ դեսպանները:
Ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը խոսեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի մասին՝ նշելով, թե «նա ինչպես կարող է գնալ Ադրբեջան, հանդիպել բռնակալ Ալիևի հետ, հետո գալ, Հայաստանում ժողովրդավարության դասեր տալ»: Նա նշեց, որ պետք է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպանին:
Նրա ելույթից հետո հավաքվածները սկսեցին վանկարկել «առանց Թրեյսի Հայաստան»: