news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին հարձակման ենթարկվելու վերաբերյալ Ոստիկանությունը հաղորդում չի ստացել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
Նշենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ երեկ Աշոտ Փաշինյանը հարձակման է ենթարկվել։