Աշխատում ենք դեէսկալացիայի ուղղությամբ․ Շառլ Միշելը զրուցել է Փաշինյանի և Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Շառլ Միշելն այս մասին հայտնել է «Թվիրեր»-ի իր էջում կատարած գրառմամբ։

«Միասին աշխատում ենք դեէսկալացիա և բաց շփումներ ապահովելու ուղղությամբ։ Բրյուսելում ղեկավարների հաջորդ հանդիպմանն ընդառաջ առանցքային են երկխոսության շարունակությունը և օրակարգի բոլոր հարցերի շուրջ հստակ առաջընթացի հասնելը։ ԵՄ-ն շարունակում է հավատարիմ մնալ»,- գրել է Միշելը։

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով