Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր. Անահիտ Ավանեսյան

ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ամանորյա շնորհավորանքը.

«Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է:

Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար:

Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:

Սիրելի’ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ: Ուզում եմ, որ մեր երկրում` բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:

Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:

Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով