Անշարժ գույքի շուկայում 2024 թվականին բավականին աշխուժություն է գրանցվել |armenpress.am|

armenpress.am: Հանրապետությունում անշարժ գույքի շուկայում 2024 թվականին բավականին աշխուժություն է գրանցվել։ Նախորդ տարի կնքվել է 247 հազար 926 գործարք։ Միայն Երևանում նախորդ տարի գործարքների թիվը կազմել է 68 հազար 946։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանն, ամփոփելով 2024 թվականի աշխատանքները, նշեց, որ գործարքների ցուցանիշները ցույց են տալիս, որ թե մարզերում, թե Երևանում առկա է տոկոսային աճ։ Մասնավորապես, Երևանում աճը կազմել է 12 տոկոս, մարզերում շուրջ 13 տոկոս։ 

«Հանրապետության բոլոր տարածքներում, անշարժ գույքի շուկայում գրանցված գործարքների թվով տեսնում ենք, որ աճ կա։ Երևանից դուրս ամենաբարձր աճը գրանցվել է Գեղարքունիքում՝ 15 տոկոս, Լոռու մարզում՝ 14 տոկոս, Շիրակում՝ 11 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 10 տոկոս, Արարատում՝ 7 տոկոս, Կոտայքում՝ 5 տոկոս և այլն»,-ասաց Սուրեն Թովմասյանը։ 

Գործարքները տարբեր ուղղություններով են՝ անշարժ գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցում, առք ու վաճառք, վարձակալություն, ժառանգություն, գրավադրում, օտարում և այլն։    

Ինչ վերաբերում է անշարժ գույքի գներին, ապա Սուրեն Թովմասյանը նշեց, որ տվյալները կներկայացվեն ավելի ուշ, երբ տարեկան հաշվետվություններն ամբողջականացված կլինեն։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով