Աննա Դանիբեկյանի լիազորությունները ժամկետներ խախտելու համար դադարեցրած ԲԴԽ-ն խախտել է որոշումը նրան տրամադրելու ժամկետը |factor.am|

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդն առ այսօր չի հրապարկել և դատավոր Աննա Դանիբեկյանին չի տրամադրել նրա լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը՝ թեև օրենքով պարտավոր էր 15-օրյա ժամկետում այն ուղարկել կողմերին։

Դատավոր Աննա Դանիբեկյանի վերաբերյալ որոշումը ԲԴԽ նիստում հրապարակվել է հուլիսի 16-ին, այսինքն՝ ամենաուշը հուլիսի 31-ին այն արդեն պետք է ուղարկվեր կողմերին, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչև այսօր որոշումը չի ստացել։ Հուլիսի 30-ին դիմում է ներկայացրել ԲԴԽ, որտեղից հայտնել են, որ սահմանված ժամկետում կտրամադրեն որոշումը։

Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ Դատական դեպարտամենտից Factor.am-ին հայտնում են, որ 15-օրյա ժամկետը սկսում է հաշվարկվել հուլիսի 17-ից աշխատանքային օրերով, հետևաբար՝ 15-օր ժամկետը լրանում է այսօր, և այսօրվա մեջ որոշումը կտեղադրվի ԲԴԽ կայքում։ Մինչդեռ ԲԴԽ-ի այս մեկնաբանությունը հակասում է Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքին։

Մասնավորապես՝ Նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ Եթե իրավական ակտով սահմանված ժամկետի հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ օրացուցային օրերի, այլ աշխատանքային օրերով, ապա դա պետք է հատուկ նշվի: Իսկ Դատական օրենսգրքում կողմերին որոշումը տրամադրելու կարգավորումը սահմանող իրավանորմում որևէ նշում չկա աշխատանքային օրվա մասին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով