Անհետ կորած զինծառայողների ծնողները կհանդիպեն Արմեն Աբազյանին |news.am|

news.am: Անհետ կորած զինծառայողների ծնողներն այսօր, ժամը 15։00-ին կհանդիպեն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են ծնողները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ տասը ծնող այսօր ԱԱԾ-ի մոտ էին՝ Աբազյանի հետ հանդիպելու պահանջով։ Նրանց որդիները ծառայել են Էջմիածնի N զորամասում, և 2020 թվականի հոկտեմբերի 21-ից ծնողները որևէ տեղեկություն չունեն որդիներից։

Նրանք նշում են, որ սխալ հրամանի հետևանքով տղաները հայտնվել են շրջափակման մեջ, այնուհետև մի մասը՝ գերեվարվել, մի մասը՝ սպանվել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով