Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին․ հաղորդվում է, որ վիճակը ծանր է

Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Կառավարության արտահերթ նիստից․ նա հոսպիտալացվել է։ Ըստ սլովակյան Pravda-ի՝ վարչապետը վիրավորվել է ստամոքսի և կրծքի հատվածում։

Pluska-ի տվյալներով նրա վիճակը ծանր է։

Ականատեսների վկայությամբ Ֆիցոն մոտեցել է մարդկանց, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել, և վարչապետը ընկել է գետնին։ Հարձակվողը ձերբակալված է։

Տեսանյութը՝ այստեղ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով