Անհամբերությամբ սպասում եմ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ. Ստոլտենբերգը գրառում է արել

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը X-ի իր միկրոբլոգում գրել է․ 

«Ուրախ եմ, որ Երևանում հանդիպեցի ՀՀ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անհամբերությամբ սպասում եմ՝ ՆԱՏՕ-ի գործընկերության ամրապնդմանը Հայաստանի հետ։

Խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասում անվտանգության համար կարեւոր նշանակություն ունեն: Կոչ եմ անում Հայաստանին և  Ադրբեջանին օգտվել տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունից»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին։ Վարչապետը հանդիպման մասին գրառում էր արել X-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ 

«Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ Ընդգծել եմ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված ինքնիշխանության, իրավասության, հավասարության և փոխադարձության վրա»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով