Անդրանիկ Թևանյանը մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել Ազգային ժողով

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ Ազգային ժողով։ Տեղեկությունը հայտնում է խորհրդարանի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ վերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես կգա հայտարարությամբ։
 
«Եթե հետ չվերցնի հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարեցման մասին կկազմվի արձանագրություն, որը Ազգային ժողովի նախագահը կստորագրի և կհրապարակի»,– ասված է հայտարարությունում։
 
Հիշեցնենք, որ Թևանյանը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին՝ գլխավորելով «Մայր Հայաստան» դաշինքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով