Անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի Հյուսիսային Եվրոպայի երկրների պաշտպանությունը․ Շվեդիայի պաշտպանության նախարար

Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կամրապնդի Հյուսիսային Եվրոպայի պաշտպանական հնարավորությունները և թույլ կտա դաշինքի շրջանակում համատեղ պաշտպանական պլանավորում իրականացնել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր շվեդական ռադիոյին ասել է Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտքվիստը։

«[Եթե Շվեդիան ու Ֆինլանդիան միանան ՆԱՏՕ-ին] կստացվի, որ մենք կօգտագործենք միմյանց ուժեղ կողմերն ու առավելությունները, ամբողջությամբ կփոխլրացնենք միմյանց և գործողությունների պլանավորում կիրականացնենք», – ասել է նա։

Միաժամանակ, Հուլտքվիստը, որը երկար ժամանակ թերահավատ էր ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում, հրաժարվել է պատասխանել, թե ինչ դիրքորոշում ունի այժմ։

 

Նորա Վանյան

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով