Այս զորակոչին պարտադիր զինվորական ծառայության համար դիմել է երկու կին․ ՊՆ մամուլի քարտուղար |armenpress.am|

armenpress.am: Ընթացիկ զորակոչին պարտադիր զինվորական ծառայության անցնելու համար դիմել է երկու կին։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Այս զորակոչին ունենք երկու կին զինծառայող, որոնք արդեն համալրել են կանանց գումարտակը։ Նշեմ, որ նախորդ զորակոչին կանանց գումարտակը համալրած պարտադիր ժամկետային զինծառայողը՝ ավարտելով ծրագիրը, արդեն դիմել և ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա»,- նշեց Թորոսյանը։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն երկրորդ տարին անընդմեջ 18-27 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներին հրավիրում է կամավոր հիմունքներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ Ծառայության ժամկետը վեց ամիս է, ծրագրի մասնակիցները ծառայում են բացառապես ուսումնական զորամասում։ 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով