Այս ամենն ուղղակի զավեշտ էր. Լևոն Քոչարյան |panorama.am|

panorama.am: «Շատ ծիծաղելի է քրեական գործ կոչվող այն ամեն ինչը, ինչ ինձ հետ կատարվեց։ Մարդիկ գալիս, ու փորձում են իրենց ցուցմունքներով հերքել ակնհայտը, տեսանյութը, շատերի տեսածը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Նա խոսքով, այս ամենն ուղղակի զավեշտ էր։

«Իսկ դատական նիստերը … Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, աբսուրդ էր։ Չորս ոստիկան  խոշտանգում են։ Ոստիկաններին՝ իբր իմ հարվածելը ոչ տեսանյութում է  երևում, ոչ դատաբժշկական փորձաքննությամբ իրենց վրա որևէ հետք կա։ Ոչ մի բան։ Պարզապես երկու ոստիկան ասում են, որ իրենց հարվածել եմ։ Ու այս ամեն ինչը դատարանը հիմք է  ընդունում, ինձ պահում է  կալանքի տակ՝  ասելով, որ դրսում գտնվելով՝ կարող եմ նոր հանցանք գործել, վկաների վրա…  Մի խոսքով, այս ամենն այնքան աբսուրդ է, կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է», – նշեց Լևոն Քոչարյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին  բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության ծառայողները Լևոն Քոչարյանին ծեծի ենթարկելով բերման էին ենթարկել, այնուհետև նրան փակ գանգուղեղային վնասվածքով տեղափոխել են «Նաիրի» ԲԿ։ Դեռ հիվանդանոցում, Քոչարյանին է հանձնվել  ձերբակալման որոշումը, որից պարզ է դարձել, որ ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել։ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է սեպտեմբերի 22-ին, այնուհետև կալանավորվել երկու ամսով։

ԿԸՀ նոյեմբերի 6-ի որոշմամբ՝ ԱԺ «Հայաստան» դաշինքի մանդատը տրվեց հերթական հաջորդ թեկնածու Լևոն Ռոբերտի Քոչարյանին: Այդ որոշումից հետո, ՍԴ որոշման ուժով, Լևոն Քոչարյանը ազատ արձակվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով