Այսօր մենք հատկապես գիտակցում ենք, թե որքան կարևոր է միասնական լինելը․ Պուտինը ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա առթիվ |tert.am|

tert.am: Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Հայտնում է «Ռիա Նովոստին»։

Ելույթ ունենալով Պետական մրցանակի դափնեկիրների պարգեւատրման արարողությանը՝ երկրի ղեկավարը նշել է, որ օրը լցված է հպարտությամբ երկրի պատմության և նրա ապագայի հանդեպ հավատով։

«Այսօր մենք հատկապես գիտակցում ենք, թե որքան կարևոր է Հայրենիքի, մեր հասարակության, մեր ժողովրդի համար միասնական լինելը»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ այդ միասնությունը, նվիրվածությունը հայրենիքին և դրա համար պատասխանատվությունը ժողովրդին կտակել են նախնիները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով