Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, որևէ ընտրող, քաղաքական ուժի ներկայացուցիչ չի դիմել դատարան՝ վերականգնելու Երևանի ավագանու ընտրություններում իր ընտրելու կամ խախտված իրավունքը։ Այդ մասին «Հետք»-ին փոխանցեց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը։
Ընտրատեղամասերում շրջելիս արձանագրել ենք, որ մի քանի ընտրող, հասնելով ընտրատեղամաս, պարզել են, որ իրենց անունն ընտրացուցակներում չկա։
Նմանատիպ իրավիճակի ականատես եղանք նաև թիվ 10/17 ընտրատեղամասում։ Երկու տարեց կանայք եկան տեղամաս, սարքի գործադրմամբ պարզվեց, որ նրանցից մեկը չի կարող ընտրել, քանի որ անունը ցուցակներում չկա։
Հանձնաժողովի անդամները խորհուրդ տվեցին դիմել դատարան։ Սակայն տարեց կինը հրաժարվեց գնալ դատարան։
«Երևի արդեն մեծ եմ, էլ չեմ կարող ընտրել»,- հայտարարեց նա ու հեռացավ։
Ընտրական օրենսգրքով նախատեսված են մի շարք իրավիճակներ, երբ ընտրողների, թեկնածուների իրավունքների պաշտպանությունը վերապահված է դատարանին: Դրանցից մեկը վերաբերում է ընտրացուցակներում անունը չլինելուն։ Այդ իրավունքի պաշտպանությունից կարող են օգտվել նաև հենց քվեարկության օրը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում