Այսուհետ ԵՄ երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/ կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք

Եվրոպական հանձնաժողովի առողջապահության և սննդային անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ՀՀ սննդի և անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ:

Այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի և/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք:

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաև իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով