ԱՄՆ և Իսրայելի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել |azatutyun.am|

azatutyun.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը և Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը այսօր հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Լիբանանում և Իսրայելի գործողությունները։

Օսթինը վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Իսրայելին։ Ըստ Պենտագոնի հաղորդագրության՝ զրուցակիցները համաձայնել են, որ անհրաժեշտ է ոչնչացնել «Հըզբոլա»-ի հարձակողական ենթակառուցվածքները, որպեսզի կանխվեն Իսրայելի վրա հարձակվելու հնարավորությունները, ինչը տեղի ունեցավ 2023-ի հոկտեմբերի 7-ին «Համաս»-ի կողմից։

Օսթինը և Գալանտը նաև ընդգծել են ռազմական գործողություններից դիվանագիտական ջանքերին անցնելու կարևորությունը՝ շուտափույթ կերպով անվտանգություն և կայունություն ապահովելու համար։

Նախարարները նաև քննարկել են Իրանի համար լուրջ հետևանքները, որոնք կարող են լինեն Իսրայելի վրա Իրանի հարձակման դեպքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով