ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանը չի կարողանում մուտք գործել Հայաստան, ՄԻՊ գրասենյակից ասել են՝ ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում․ Քրիստինե Վարդանյան

Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հայտնել էր, որ ԱՄՆ քաղաքացի Արենի Մարկոսյանը չի կարողանում մուտք գործել Հայաստան․ «նա շուրջ 24 ժամ է՝ գտնվում է Զվարթնոց օդանավակայանում, ստիպված գիշերել է այնտեղ»:

«Երեկվանից նրան որևէ բացատրություն չէին տալիս, թե ինչու են իր մուտքն արգելում երկիր: Բազմաթիվ փորձերից, զանգերից հետո, շուրջ 24 ժամ անց րոպեներ առաջ միայն նրա հետ կապ են հաստատել ՄԻՊ գրասենյակից և ասել, որ ինքն ընդգրկված է ՀՀ համար անցանկալի անձանց ցուցակում», – այսօր գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով