ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի ուսումնական կենտրոն

Ապրիլի 5-7-ը Հայաստան է այցելել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության շտաբի պետի տեղակալ-վարժանքների և պատրաստության գծով վարչության պետ, բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսի գլխավորած պատվիրակությունը:

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ բրիգադի գեներալ Պատրիկ Էլլիսը քննարկել է անձնակազմի պատրաստության, համատեղ վարժանքների անցկացման, փորձի և գիտելիքների փոխանակման հնարավորությունները: ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության պատվիրակությունն այցելել է ուսումնական զորամասեր, ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով