ԱՄՆ պաշտպանության նախարարը չհայտարարված այցով ժամանել է Իրաք |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր մերձավորարևելյան շրջագայության շրջանակներում այսօր չհայտարարված այցով ժամանել է Իրաք՝ քննարկելու անվտանգության հարցեր: Այդ մասին տեղեկանում Է Shafaq News պարբերականից:

Կառավարական կառույցների աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ Բաղդադում ծրագրված են Օսթինի  բանակցություններն Իրաքի վարչապետ Մուհամեդ աս-Սուդանիի հետ:

Այնուհետև Պենտագոնի ղեկավարը մտադիր է այցելել քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլ, որտեղ կհանդիպի Իրաքյան Քրդստանի ղեկավարության հետ։ Լլոյդ Օսթինն իր հերթին հայտարարել է, որ Իրաք այցով մտադիր է վերահաստատել Վաշինգտոնի և Բաղդադի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը։

«Ժամանեցի Բաղդադ: Ես այստեղ եմ, որպեսզի վերահաստատեմ ԱՄՆ-ի և Իրաքի ռազմավարական գործընկերությունը, մինչ մենք շարժվում ենք դեպի ավելի ապահով, կայուն և ինքնիշխան Իրաք», – Twitter-ի իր էջում գրել է Օսթինը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով