ԱՄՆ-ն ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլու նկատմամբ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել վրացի միլիարդատեր, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի հայտարարության մեջ նշվում է, որ պատժամիջոցները կիրառվել են, քանի որ նա «խարխլում է Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան՝ ի շահ Ռուսաստանի Դաշնության»։

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ Իվանիշվիլիի և «Վրացական երազանքի» գործողությունները ոտնահարել են մարդու իրավունքները Վրաստանում։ 

Այս պատժամիջոցներին է անդրադարձել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ այդ քայլն անվանելով «շանտաժ»։ 

Իվանիշվիլիի «Վրացական երազանք» կուսակցությունը պնդում է, որ սատարում է արևմտամետ Վրաստանին՝ միաժամանակ պահպանելով կապերը Ռուսաստանի հետ: Այնուամենայնիվ, Վրաստանի կառավարության ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները մինչև 2028 թվականը սառեցնելու որոշումը ամենօրյա բողոքի ակցիաների ալիք է առաջացրել Վրաստանում, որոնք հանգեցրել են ավելի քան 400 մարդու կալանավորման։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 18-ին, ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել Վրաստանի մի շարք պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղադրվում էին ցուցարարների ճնշումներին մասնակցելու մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով