ԱՄՆ-ն սպանել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված ութ անձի․ Պենտագոն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն Սիրիայում վերջին հարվածների ժամանակ սպանել է ութ գրոհայինի, որոնք կապված են Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ:

Lրագրողներին ասել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը.

«Մեր գնահատականներով՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» ուժերի երկու օբյեկտներին մեր հարվածների արդյունքում ութ զինյալ է սպանվել»,- ասել է Ռայդերը ճեպազրույցի ժամանակ։

Նա ընդգծել է, որ ոչնչացված գրոհայինները, չնայած Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ սերտ կապերին, Իրանի քաղաքացիներ չեն եղել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով