ԱՄՆ-ն ռմբակոծիչներ կուղարկի Եվրոպա՝ համատեղ գործողություններ իրականացնելու նպատակով |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն առաջիկա օրերին ռազմավարական ռմբակոծիչներ կտեղակայի Եվրոպայում՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ գործողություններ իրականացնելու համար։  Այդ մասին հայտնել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եվրոպական հրամանատարությունից։

«Ակնկալվում է, որ ռմբակոծիչների աշխատանքային խմբի տեղակայումը Եվրոպայում կսկսվի մոտ օրերս»,-ասված է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Ռազմաօդային ուժերի ռմբակոծիչները Միացյալ Նահանգներից կտեղափոխվեն եվրոպական հրամանատարության պատասխանատվության տակ։

Մի քանի շաբաթ շարունակ ամերիկյան ռմբակոծիչների անձնակազմերը կմարզվեն և գործողություններ կանցկացնեն դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով