news.am: Միացյալ Նահանգները շարունակում է ապակայունացնել իրավիճակը Թայվանի նեղուցում եւ նպաստել շրջանի ռազմականացմանը՝ քողարկվելով Վաշինգտոնի «մեկ Չինաստան» սկզբունքին հետեւելու խաղաղության հայտարարություններով։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«ԱՄՆ-ը Թայվանի նեղուցի ռազմականացման գլխավոր մեղավորն է»,- ասել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի վերջերս արած հայտարարությունն այն մասին, թե ամերիկյան իշխանությունները կողմնակից են «մեկ Չինաստան» սկզբունքին։
«Թայվանի նեղուցում խաղաղության եւ կայունության ամենամեծ սպառնալիքը անջատողական ուժերն են Թայվանում, որոնց գործողություններին աջակցում է Միացյալ Նահանգները»։
Դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ը պաշտոնական կապեր է պահպանում Թայբեյի հետ՝ անտեսելով Պեկինի բողոքները։ Ավելին, Վան Վենբինը նշել է, որ Վաշինգտոնը նաեւ պարբերաբար նախաձեռնում է նաեւ Հարավչինական ծովում իրավիճակի ապակայունացման սադրիչ գործողություններ՝ այնտեղ ուղարկելով ամերիկյան ՌԾՈւ-ի նավեր։ Պաշտոնական ներկայացուցչը հավաստիացրել է, որ Սպիտակ տունը միաժամանակ «փորձում է վարկաբեկել Չինաստանին»։