ԱՄՆ-ն Իրանից պահանջել է ազատ արձակել ցույցերի բոլոր մասնակիցներին |news.am|

news.am: ԱՄՆ-ն Իրանից պահանջում է առանց որեւէ պայմանի ազատ արձակել երկրի տարածքում հակակառավարական ցույցերին մասնակցած եւ կալանավորված բոլոր մարդկանց, ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք պահանջում ենք առանց պայմանի ազատ արձակել Իրանում իրենց ազատությունների խաղաղ իրականացման համար կալանավորված բոլոր մարդկանց»,- նշվել է նրա տարածած հայտարարությունում։

Փրայսի խոսքով՝ միջազգային հանրությունը շարունակում է սատարել իրանցի խիզախ կանանց  այդ թվում նաեւ Իրանը ՄԱԿ Կանանց դրության հանձնաժողովից հեռացնելու միջոցով։

ՄԱԿ Տնտեսական եւ Սոցիալական խորհուրդը դեկտեմբերի 14-ին քվեարկության է դրել Իրանը ՄԱԿ կանանց դրության հանձնաժողովի կազմից հեռացնելու ԱՄՆ բանաձեւը՝ կանանց իրավունքների խախտման պատճառով։ Բանաձեւի օգտին «կողմ» է քվեարկել 28 երկիր։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով