ԱՄՆ-ն զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի այն տարածքներից, որտեղ այժմ մարտեր են ընթանում |armtimes.com|

armtimes.com: Միացյալ Նահանգները զգուշացնում է իր քաղաքացիներին խուսափել Հայաստանի այն տարածքներից, որտեղ այժմ մարտեր են ընթանում։

Այս մասին ասված է ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

«Տեղական լրատվամիջոցներն ու պաշտոնյաները հայտնում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերի մասին, այդ թվում՝ հարձակումների մասին Արտանիշի, Գորիսի, Իշխանասարի, Ջերմուկի, Կապանի, Սոթքի և Վարդենիսի մոտակայքում: Հաղորդվում են քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումների մասին։ Խուսափեք այս տարածքներից և հետևեք տեղական իշխանությունների ցուցումներին:

ԱՄՆ դեսպանատունը կշարունակի ուշադիր հետևել անվտանգության իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կտրամադրի լրացուցիչ տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով