ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան ամերիկացու սպանության |azatutyun.am|

azatutyun.am: Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի արևելքում Իրանի հետ կապված թիրախների՝ ի պատասխան Միացյալ Նահանգների քաղաքացու սպանության:

Ամերիկացի պայմանագրայինը սպանվել է, ևս 5 ամերիկացի զինծառայող` վիրավորվել, երբ կամիկաձե անօդաչու թռչող սարքը հարվածել է Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասակա քաղաքի մոտ գտնվող կոալիցիայի բազայի սպասարկման օբյեկտին:

Պենտագոնը հայտարարել է, որ հետախուզության տվյալներով՝ անօդաչու թռչող սարքը իրանական է եղել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով