ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների նախնական պատկերը |tert.am|

tert.am: Հայտնի են ԱՄՆ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները մի շարք նահանգներում։

Ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ մի շարք վայրերում առաջատարը դեռ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջատար է 7 ճոճվող նահանգներից 6-ում, որոնցում քվեարկության արդյունքը, ինչպես սպասվում է, կորոշի պետության ղեկավարի ընտրությունների արդյունքները, այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Համապատասխան գնահատականներ են տալիս ամերիկյան առաջատար ԶԼՄ-ները, այդ թվում ՝ Fox News հեռուստաալիքը, The New York Times-ը, The Washington Post-ը, Axios պորտալը։

New York Times-ն անգամ Թրամփի հաղթանակը կանխատեսում է 87 տոկոս հավանականությամբ:

Պետք է նշել, որ վերջնական արդյունքը հայտնի կլինի մի քանի օրից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով