ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ներկայացրել է իրենց բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները

«Ադրբեջանը պետք է դադարեցնի անմեղ հայ խաղաղ բնակիչներիnն ահաբեկելը և նրանց վրա հարձակումները։ ԱՄՆ-ն ու և նրա դաշնակիցներն էլ պետք է միանշանակ դատապարտեն ադրբեջանական գործողությունները։ Այսօր Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահները բանաձև են ներկայացրել՝ հնչեղ ուղերձով։ Ադրբեջանը պետք է վճարի իր ռազմատենչության համար»,- հայտնել է կոնգրեսական Ադամ Շիֆը՝ կից ներկայացնելով իրենց ներկայացրած բանաձևի նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի գործողությունները։

Բանաձևով առաջարկվում է դադարեցնել աջակցությունն Ադրբեջանին, աջակցել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով