ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Իրանի ԱԳՆ |news.am|

news.am: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն Գազայի դեմ Իսրայելի պատերազմին մեղսակցության համար, գրում է Mehr-ը։

Նասեր Քանանին կիրակի օրը հանդես է եկել ի պատասխան արևմտյան երեք կառավարությունների՝ ամբողջ աշխարհում Իրանի մի շարք քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու չարդարացված քայլի:

«Այն երկրները, որոնք ունեն գաղութատիրության և մարդու իրավունքների սիստեմատիկ ոտնահարման պատմություն… նման կանխակալ և կեղծ միջոցներով փորձում են շեղել համաշխարհային հանրային կարծիքը մարդու իրավունքների դեմ իրենց գործողություններից և երեխաների սպանող սիոնիստական ռեժիմի անմարդկային հանցագործությունների հետ իրենց լիարժեք համագործակցությունից», – ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Նա մատնանշել է երեք երկրների «սկանդալային մասնակցությունը իսրայելական ռազմական հանցագործություններին հոկտեմբերի սկզբից շրջափակված Գազայի հատվածում», նշելով, որ նրանք «ընդհանրապես ի վիճակի չեն դատելու և մեկնաբանելու այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով