azatutyun.am: Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, այս անգամ սև ցուցակում են հայտնվել Իրանի խոշորագույն նավթաքիմիական հոլդինգը՝ Persian Gulf Petrochemical Industries (PGPIC)-ն ու դրա մոտ չորս տասնյակ դուրստ ձեռնարկությունները:
Նահանգների ֆինանսների նախարարար Սթիվեն Մնուչինը պնդել է, թե այս ոլորտից ստացվող շահույթի մեծ մասը ստանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը ամիսներ առաջ Վաշինգտոնը ճանաչել էր որպես ահաբեկչական կազմակերպություն:
Մեծացնելով տնտեսական ճնշումը Իրանի նկատմամբ՝ Միացյալ նահանգների առաջնորդը միաժամանակ հայտարարում է, թե պատրաստ է բանակցել այդ երկրի նախագահի հետ՝ առկա տարաձայնությունները կարգավորելու համար: Թեհրանն այսօր պնդել է՝ վերջին պատժամիջոցերը ցույց են տալիս, որ Դոնալդ Թրամփն իր խոսքերում անկեղծ չէ: