ԱՄՆ ԶՈՒ-ն հայտնել է Սիրիայում «Իսլամական պետության» պարագլուխներից մեկին ոչնչացնելու մասին |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ զինվորականները Սիրիայում ավիահարվածի արդյունքում ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին: Այս մասին հայտնել են ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունից։

«ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ուժերն ապրիլի 3-ին օդային հարված են հասցրել, ոչնչացրել ԻՊ-ի առաջնորդ Խալիդ Այադ Ահմադ Ալ Ջաբարիին»,- ասել են հրամանատարությունից, հավելել՝ ահաբեկիչը պատասխանատու էր Եվրոպայում հարձակումների պլանավորման համար և մշակում էր ԻՊ կազմակերպչական կառուցվածքը: Նշվում է, որ նրա մահը ժամանակավորապես կխախտի արտաքին հարձակումներ իրականացնելու կազմակերպության հնարավորությունները:

Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը հայտնել է, որ ավիահարվածի հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում զոհեր կամ վիրավորներ չկան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով