ԱՄՆ դեսպանատունը իր երկրի քաղաքացիներին հորդորել է անմիջապես հեռանալ Լիբանանից |armenpress.am|

armenpress.am: Բեյրութում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին անմիջապես մեկնել Լիբանանից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին դեսպանատունը հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում՝ նշելով, որ ԱՄՆ կառավարությունը լրացուցիչ հազարավոր տեղեր է ավելացրել կոմերցիոն թռիչքներ իրականացնող ինքնաթիռներով իր քաղաքացիների և նրանց ընտանիքների տեղափոխումն իրականացնելու համար։

Լիբանանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արվում հիմա թռչել:

«Այդ տեղերի մեծ մասը մնացել է չօգտագործված։ Խնդրում ենք հասկանալ, որ այս հավելյալ թռիչքները անվերջ չեն շարունակվելու»,-նշել է Լիբանանում ԱՄՆ դեսպանատունը՝ կոչ անելով օգտվել այդ հնարավորությունից և անմիջապես հեռանալ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով