Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել |armenpress.am|

armenpress.am: Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։

«Այսօր (խմբ․՝ հոկտեմբերի 10-ի) երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը», – նշված է հաղորդագրությունում:

ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը «պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է»։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին «շարունակական և աներկբա աջակցության համար»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով