Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին ԿԳՄՍ նախարարությունը պարզապանում է տարածել

Ամբերդ ամրոցի վերաբերյալ համացանցում շրջանառվող տեսանյութի մասին ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզապանում է տարածել.
«Ամբերդ ամրոցում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով առաջիկա շաբաթվանից սկսվում են ամրոցի ամրակայման, նորոգման և մասնակի վերականգնման աշխատանքները:

Աշխատանքներից առաջ կատարվում են մաքրման աշխատանքներ դղյակի ներսում: Նախագծով նախատեսված աշխատանքների տևողությունը 5-6 տարի է: Այս տարվա հատկացման չափը՝ մոտ 50 մլն ՀՀ դրամ է, ամբողջ ծրագրի արժեքը՝ ավելի քան 450 մլն ՀՀ դրամ:

Աշխատանքներին ընդառաջ՝ դղյակի մուտքը մասնակի կսահմանափակվի, ինչի վերաբերյալ հավելյալ կտեղեկացվի», – նշված է նախարարության հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով