armeniasputnik.am: Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսն ընդգծել է, որ տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց»։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։
Նա ընդգծել է, որ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, և «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի: