Ահա թե ինչի է ընդունակ Ալիևը․ ֆրանսիացի պատգամավորը դիմել է Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Շառլ Միշելին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Անն Լորանս Պետելը X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում արված գրառմամբ անդրադարձել է այն փաստին, որ Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի–Երևան ճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացած 21-ամյա Հելեն Դադայանի մարմինը վերադարձնել հայրենիք՝ Լեռնային Ղարաբաղ, հուղարկավորելու համար։

Պատգամավորը հիպերհղմամբ դիմել է ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելին։ «Ի՞նչ եք կարծում Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Շառլ Միշել։ Ի հավելումն մի ամբողջ ժողովրդի սովի մատնելուն, ահա՛ թե ինչի է ընդունակ Ալիևը։ Եվրամիությունը պետք է դադարեցնի գազային համաձայնագրերը և պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ»,- գրել է Պետելը։

Հիշեցնենք, որ մոտ տասը օր է, ինչ Հելենի աճյունը Գորիսի դիահերձարանում է։ Ավտովթարի զոհ դարձած աղջկա մայրը` Ալվարդ Սաֆարյանը, և հարազատները Արցախում հավաքվել էին Կարմիր խաչի գրասենյակի մոտ՝ պահանջելով աղջկա դին վերադարձնել հայրենիք։ Սակայն տևական ժամանակ է` ԿԽՄԿ-ն ձգձգում է պատասխանը։ Հելեն Դադայանը Արցախի Ճարտար գյուղից էր։ Նա Հայաստան էր եկել սովորելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով