Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական ընկերությունը |tert.am|

tert.am: Հայաստանում ակադեմիական ավանի կառուցման գլխավոր հատակագիծը կկազմի գերմանական GMP International Architects and Engineers ընկերությունը:

Առանց մրցութային ընթացակարգի ընկերության ընտրության մասին որոշումը հավանության արժանացավ ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ:

Աշխատանքները կատարելիս ընկերությունը կհամագործակցի ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, որը գերմանացի գործընկերներին կտրամադրի բոլոր ելակետային տվյալները: Բացի այդ, նախագծային աշխատանքների իրականացման մեջ կներգրավվեն համալսարանի ուսանողները:

Պայմանագրի գումարի չափը որոշման մեջ չկա, սակայն նշվում է, որ ֆինանսավորումը կիրականացվի «գիտական կենտրոնների վերանորոգում» բյուջետային հոդվածի շրջանակներում, որի ընդհանուր ծավալը կազմում է 940 մլն դրամ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով