tert.am: Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնին։
Ադրբեջանի նախագահի կայքում գրված է, որ մտքերի փոխանակություն է տեղի ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շուրջ։
Ալիևը նշել է, որ «հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքումը, և առաջարկել է 5 սկզբունք, որոնք հիմք են հանդիսանալու խաղաղության պայմանագրի»։
Օլսոնն իր հերթին ընդգծել է, որ ԱՄՆ-ն աջակցում է տարածաշրջանային խաղաղության օրակարգին, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ Այս համատեքստում հատկապես նշվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի դերը։
Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային հարցեր, Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ քաղաքական հարաբերությունները, այդ թվում՝ էներգետիկ ու այլ ոլորտներում համագործակցությունը։