factor.am: «Աշխարհաքաղաքական նոր իրողությունը, որը ձևավորվել է Հարավային Կովկասում, պարարտ հող է ստեղծել կայուն խաղաղության և տարածաշրջանային տնտեսական համագործակցության համար», – ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ այս մասին, մասնավորապես, ասված է Ֆրանսիայի ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրվա կապակցությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին ուղղված շնորհավորական նամակում։
«Ադրբեջանը, վերջ տալով իր հողերի 30-ամյա օկուպացիային, մտադիր է շրջել պատերազմի էջը, կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Մենք հավատում ենք, որ Ֆրանսիան արժեքավոր ներդրում կունենա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացում՝ մեր ներկայացրած հինգ սկզբունքների հիման վրա՝ հենվելով միջազգային իրավունքի վրա» – ասված է Ալիևի ուղերձում։