Ալիևը շնորհակալություն է հայտնել Տոկաևին՝ Ադրբեջանի և Հայաստանի բանակցություններին աջակցելու համար |tert.am|

tert.am: Աստանայում անցկացվող Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է նաև Ադրբեջանի նախագահի հանդիպումը Ղազախստանի նախագահի հետ:

Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին Բաքվի և Երևանի միջև բանակցային գործընթացներին աջակցելու համար:

Այս մասին հայտնել է Տոկաևի մամուլի ծառայությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցության հետագա խորացման հեռանկարները։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային կազմակերպությունների շրջանակներում հետագա փոխգործակցության հարցերի վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով