Իլհամ Ալիևը Ադրբեջանում հանդիպել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնայի հետ։ Ալիևն ընդգծել է, որ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո մեր երկիրն ու Հայաստանը առաջարկել են խաղաղության պայմանագիր կնքել՝ փոխադարձաբար ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և դրա համար ինքը Երևանին պաշտոնապես ներկայացրել է 5 սկզբունք։
Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի իր պարտավորությունները։ Նա նշել է, թե «Հայաստանը թույլ չի տալիս միջանցք ստեղծել Նախիջևանի հետ, դուրս չի բերում իր զորքերը ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, և Լաչինի միջանցքն օգտագործում է ԼՂ զենք և այլ ռազմական արտադրանք տեղափոխելու համար»։
Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջան-Հայաստան սահմանին, Լաչին-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի ստեղծումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքի և տարածքային ամբողջականության ապահովման խնդիրն է։
Կատրին Կոլոննան հայտարարել է, որ Ֆրանսիան խաղաղություն, տնտեսական և սոցիալական զարգացում է ցանկանում Ադրբեջանում և ընդհանրապես Հարավային Կովկասի տարածաշրջանում, և դա է միշտ եղել էՖրանսիայի նպատակը։