factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, որը Բաքու է ժամանել Եվրասիական տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ կարծիքների փոխանակում է տեղի ունեցել «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի վերաբերյալ։
«Զրույցի ընթացքում քննարկվել են նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման կապակցությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար ստեղծված Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։