factor.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է անօդաչու թռչող սարքերի արտադրող թուրքական «Բայրքար»ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, որը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաղնի փեսան է,գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Թե որն է Բայրաքթարի՝ Բաքու այցի նպատակը, տեղեկություններ չեն հաղորդվում։ Հանդիպմանը Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը մեծ հաջողությունների է հասել, և «Բայքար» ընկերությունն այդ հարցում առաջատար դերակատարում է ունեցել։
Բացի այդ Ալիևը խոսել է Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմում ընկերության արտադրանքի օգտագործման մասին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես մյուս բոլոր ոլորտներում, և մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների շուրջ»։